Լիտվայի նկատմամբ հարևանի կողմից միշտ ճնշումներ են եղել

Լիտվայի նկատմամբ հարևանի կողմից միշտ ճնշումներ են եղել

Սեպտեմբերի 27-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում՝ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն այն միտքն է արտահայտել, թե իր երկիրը տնտեսական, տեղեկատվական և էներգետիկ ճնշումների է ենթարկվում իր արևելյան հարևանի կողմից, ինչը զգալիորեն խանգարում է բարեփոխումների իրականացմանը: Նա նշել է, որ շատ բարդ է, երբ երկրին մշտապես սպառնում են գազի գների բարձրացմամբ կամ առևտրի դադարեցմամբ:
Լիտվայի նախագահն իր խոսքում ուղղակիորեն չի տվել Ռուսաստանի անունը՝ համոզված, որ ներկաները առանց այն էլ կհասկանան, թե որ երկրից կարող է գալ նման ճնշումը: Նրա հավստմամբ, մերձբալթյան երկրները իրենց անկախության ավելի քան 20 տարիների ընթացքում բախվել են առևտրական սահմանափակումների, ապրանքների վրա արգելքի, էներգակիրների գների հետ կապված մանիպուլյացիաների, տեղեկատվական ոլորտում՝ ճնշման և ակնհայտ նվաստացման: