ՀՀՇ վարչության կազմը հաստատվեց

ՀՀՇ վարչության կազմը հաստատվեց

ՀՀՇ հիմնադիր համագումարը քվեարկությամբ ընտրեց վարչության կազմը, որն էլ հոկտեմբերի 28-ին կընտրի ղեկավար կազմ, նախագահ: ՀՀՇ հիմնադիր համագումարն ամփոփելով իր աշխատանքները՝ հաստատվեց նաև ծրագիրն ու կանոնադրությունը, քվեարկությամբ հաստատվեց վարչության 14 հոգանոց կազմը, որոնց թվում են՝ Արարատ Զուրաբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Կարապետ Ռուբինյանը, Հովհաննես Իգիթյանը, Տիգրան Հակոբյանը, Վարդուհի Էլբակյանը, Դավիթ Առաքելյանը, Կարեն Սավզյանը, Կարեն Կարապետյանը, Հակոբ Գրիգորյանը, Կարեն Ստեփանյանը, Սոնա Մուրադյանը, Խաչատուր Թումանյանը և Վարդգես Շահբազյանը։



 



Վարչության կազմը հաստատելու համար քվեարկությանը մասնակցել է կուսակցության 211 անդամ։ Արարատ Զուրաբյանը հայտարարեց, թե հոկտեմբերի 28-ին տեղի կունենա ՀՀՇ վարչության անդրանիկ նիստը, որի ժամանակ էլ կընտվի ղեկավար կազմը, վարչության նախագահը, խորհրդի նախագահը, տեղակալները։ «Շնորհավորում եմ բոլորին, նիստը համարում եմ փակված»,- եզրափակեց Արարատ Զուրաբյանը։