Եվս մեկ էլիտար հարսանիք

Եվս մեկ էլիտար հարսանիք

Այսօր՝ նոյեմբերի 15-ին «Ֆլորենս» ռեստորանային համալիրում տեղի կունենա ՀՀ ԱԺ պատգամավոր ՀՀԿ անդամ Վարդան Այվազյանի դստեր հարսանիքը:



 



Հրավիրյալների 800 հոգանոց ցուցակի առաջին երկու հորիզոնականներում Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի անուններն են:



 



Որ գործող նախագահը կմասնակցի հարսանիքին, Hraparak.am-ի ՀՀԿ-ական աղբյուրը չի կասկածում. «Սերժ Սարգսյանն իր կուսակից ընկերների ուրախ առիթները բաց չի թոնում: Գալիս, լավ էլ քեֆ է անում»,- ասաց:



 



Հրավիրյալների մեջ են նաև Հանրապետական կուսակցության բոլոր պատգամավորները, նախարարներ, գործարարներ, մշակույթի իշխանամետ գործիչներ:



 



Վարդան Այվազյանի իրավաբանական կրթությամբ դստեր ապագա ամուսինը հանրությանը ոչ հայտնի ընտանիքից է: «Համակուրսեցիներ են եղել, համեստ տղա է, ընտանիքն էլ որևէ բանով աչքի չի ընկել»,- հայտնեց մեր աղբյուրը: