«Մայր Աթոռ Սրբ. Էջմիածին» եկեղեցու տարածքում հրդեհ է բռնկվել

«Մայր Աթոռ Սրբ. Էջմիածին» եկեղեցու տարածքում հրդեհ է բռնկվել

Էջմիածին քաղաքում` «Մայր Աթոռ Սրբ. Էջմիածին» եկեղեցու տարածքում, շինարարական աշխատանքների ժամանակ, այսօր՝ նոյեմբերի 15-ի առավոտյան, հրդեհ է բռնկվել վերամբարձ կռունկի խցիկում:



Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ Արարատյան փողոցում կռունկավարի խցիկում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկումով:



Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.56-ին, մարվել` 11.12-ին: