Նա միայն «ղալամով քաշած» հարցերին է պատասխանում

Նա միայն «ղալամով քաշած» հարցերին է պատասխանում

ՆէՊ-ի, Ալեքսանդրի օրոք նստած ՕԵԿ-ական, ապա պաշտոնը պահել-պահպանելու ազնիվ մղումներից տոգորված ՀՀԿ-ական դարձած բնապահպանության նախարար Արամ Հարությունյանից (Բուլկի) նախորդ օրը փորձեցինք ճշտել` արդյո՞ք բնապահպանական նորմերի համաձայն է շահագործվում Արարատի ցեմենտի գործարանը:



 



Վերջինս, դեմքին ֆոտոռոբոտի արտահայտություն տված, ունկնդրեց հարցը, ապա եգիպտական մումիայի անհաղորդությամբ` առանց «գմալու-դմալու» մուտք գործեց նիստերի դահլիճ: Երբ դուրս եկավ, դարպասեցինք ու կրկին հարցրինք. բա չգիտե՞ք, որ երբ լրագրողը հարց է տալիս, նախարարը պարտավոր է մաքսիմում` պատասխանել, մինիմում` «մի ձեն հանել», ասել` «ես իդ պարը չիմ պարում»:



 



Դեմքի նույն արտահայտությամբ, յուր արարքի արժեքն ամբողջովին «գիտակցող» մարդու խորությամբ Արամ Հարությունյանը դժվարությամբ արտաբերեց` գրավոր գրեք: Ասում են` վերջերս նա միայն «ղալամով քաշած» հարցերին է պատասխանում, բանավորներին… ի վիճակի չէ: