«Գա-լուստ, խա-բե-բա»․ Ակցիայի մասնակիցները՝ ՀՀԿ ԳՄ-ի առջև (տեսանյութ, լուսանկարներ)

«Գա-լուստ, խա-բե-բա»․ Ակցիայի մասնակիցները՝ ՀՀԿ ԳՄ-ի առջև (տեսանյութ, լուսանկարներ)

Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր ներդրումից բողոքող հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էրին ՀՀԿ ԳՄ-ի դիմաց։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին, որ ՀՀԿ-ականները ներկայանան ԱԺ արտահերթ նիստին: Նրանք հիշեցրին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասում էր, որ չեն բոյկոտի արտահերթ նիստը, բայց, փաստորեն, ստում էր: «Գա-լուստ, խա-բե-բա»,- վանկարկում էին ակցիայի մասնակիցները: Ըստ նրանց` ՀՀԿ-ն փախչում է բոլոր տեսակի քննարկումներից և ներկայանում է ՀՀԿ-ի տատիկի տեսքով: «ՀՀԿ և ՕԵԿ, ա-մոթ»,- բղավում էին ակտիվիստները: Ակցիայի մասնակիցները իրենց երթը կշարունակեն ժամը 3-ին Ազգային ժողովի բակում։



















































Լուսանկարները՝ Ելիզավետա Ասատրյանի