Ոստիկանությանը կից հասարակական նոր խորհուրդն արդեն 2 տարի է՝ չի ձեւավորվում

Ոստիկանությանը կից հասարակական նոր խորհուրդն արդեն 2 տարի է՝ չի ձեւավորվում

Ոստիկանությանը կից հասարակական նոր խորհուրդն արդեն 2 տարի է՝ չի ձեւավորվում:



Ոստիկանության լրատվության եւ  հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ նոր խորհուրդը ձեւավորման փուլում է, բայց թե երբ կավարտվի եւ ինչ կազմ կունենա, դեռ հայտնի չէ:



 



Հիշեցնենք, որ մինչ այս ոստիկանությանը կից նախկին խորհուրդը ղեկավարում էր Ֆելիքս Բախչինյանը, դրա կազմում ընդգրկված էին արվեստի գործիչներ, երաժիշտներ, երգչուհիներ, գրողներ, ինչպես նաեւ հետագայում մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանը: Հենց այդ քրեական գործի առաջացրած աղմուկից հետո էլ, 2010 թվականի դեկտեմբերին, խորհուրդը լուծարվեց եւ մինչ օրս չի ձեւավորվել: