Որոշել են` ավիաընկերություն ստեղծել

Որոշել են` ավիաընկերություն ստեղծել

Չեչնիայի ղեկավար Ռազման Կադիրովը և Բահրեյնի թագավորական ընտանիքի ներկայացուցիչ շեյխ Ֆավաս Ալ-Խալիֆը համաձայնություն են ձեռք բերել համատեղ ավիաընկերություն ստեղծելու վերաբերյալ:



 



Համագործակցության վերաբերյալ համաձայնությունը կստորագրվի մոտ օրերս, իսկ նոյեմբերի վերջին հանրապետություն կժամանեն շեյխին պատկանող սաուդյան «Ara» ավիաընկերության մասնագետները: Նրանք Գրոզնիի օդանավակայանում կտեղակայեն նոր աէրոնավիգացիոն սարքարովորումներ: Իսկ չեչեն մասնագետներն էլ կմեկնեն արտերկիր՝ վերաորակավորման:



 



Նոր ավիաընկերություն ստեղծելով Կադիրովը ծրագրում է Գրոզնու օդանավակայանը վերածել միջազգային տրանզիտային հանգույցի, թարմացնել ավիապարկը և բացել նոր երթուղիներ, մասնավորապես՝ հաստատել մշտական օդային հաղորդակցություն Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, ԱՄԷ-ի և Ինդոնեզիայի հետ: