Շառլ Ազնավուրը Ժնևում մրցանակ է հանձնել Քերոլայն Քոքսին

Շառլ Ազնավուրը Ժնևում մրցանակ է հանձնել Քերոլայն Քոքսին

2013թվականի նոյեմբերի 25-ին դեսպան Շառլ Ազնավուրն անձամբ է Քերոլայն Քոքսին հանձնել Շառլ Ազնավուրի անվան մրցանակը Եվրոպա-Հայաստան հարաբերությունների խթանման գործում ունեցած ակնառու նվաճումների համար: Մրցանակը ստեղծվել է բրյուսելյան Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) ՀԿ-ի (www.EuFoA.org), ինչպես նաև Եվրոպա-Հայաստան Խորհրդի (ԵՀԽ, www.EAAC.EuFoA.org) կողմից:



 



Եվրոպա-Հայաստան խորհուրդը ընտրել է հայերի մեծ բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսին՝ որպես մրցանակի առաջին ստացող, 2013-ի փետրվարի 16-ին Երևանում կայացած իր երկրորդ Գլխավոր ժողովի ժամանակ: Սրանով պարգևատրվում է Հայաստան-Եվրոպա հարաբերություններին աջակցելու նրա երկարատև վաստակը: Բարոնուհու հանրաճանաչ գործունեությունը դուրս է զուտ քաղաքական կուսակցության գծից և մեծ շեշտադրում ունի մարդու իրավունքների վրա: Ժնևի Club Suisse de la Presse-ում կայցած արարողությանը ներկա էին ԵՀԽ անդամներ դեսպան Հանս-Յոհան ՇՄԻԴԹԸ և պատգամավոր Ռենե ՌՈՒՔԵՆ, ինչպես նաև Ժնևի միջազգային կազմակերպությունների և հայկական Սփյուռքի ներկայացուցիչներ: ՀԵԲ-ի Գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքի համար սա վերջին հանրային ներկայությունն էր այդ դերում մինչև նա ՀԿ-ի ղեկավարությունը կփոխանցի Էդուարդո ԼՈՐԵՆՑՈ ՕՉՈԱՅԻՆ և Հովհաննես ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ:



 



Մրցանակը, որ պարգևատրում է 5000եվրոյով, նպատակ ունի խրախուսել և քաջալերել Եվրոպայի և Հայաստանի միջև կամուրջների կառուցմանն ուղղված այլ նախաձեռնությունները, պատվի արժանացնել զարգացող Եվրոպա-Հայաստան հարաբերությունների նվաճումները, ինչպես նաև ցույց տալ Հայաստանի և Եվրոպայի միջև լավ հարաբերությունների կարևորությունը:



 



ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ



 



Դեսպան և Մաեստրո Շառլ ԱԶՆԱՎՈՒՐ



 



«Ես երբեք ելույթներով հանդես չեմ գալիս, որովհետև չեմ կարող դա անել ոչ ֆրանսերեն, ոչ հայերեն և ոչ էլ անգլերեն: Ես այսօր այստեղ եմ, քանի որ այս կազմակերպությանը հրաշալի եմ համարում հայերիս համար: Որովհետև թև ես հայկական ծագմամբ ֆրանսիացի եմ, երբ գնում են այնտեղ՝ Հայաստան, նորից հայ եմ դառնում:



 



Երբ մարդիկ ինձ հարցնում են՝ արդյոք ավելի շատ հայ, թե ֆրանսիացի եմ զգում ինձ, պատասխանում եմ, որ ես կաթնային սուրճ եմ: Կաթը սուրճից առանձնացնելու որևէ ձև չկա:



 



Ինձ համար սա [մրցանակը] հիանալի միտք է: Այն ամենի համար, ինչ նա [բարոնուհի Քոքսը] կրում է իր ուսերին օգնելու մեզ՝ հայերիս և Հայաստանին, շնորհել նրան այս մրցանակը, որ կրում է իմ անունը՝ լրիվ պատահաբար, բայց ես համաձայնեցի, և ուրախ եմ շնորհավորել ու հանձնել այս պարգևը Բարոնուհի Քոքսին: Ահա՛, ես կարողացա ասել այս ամենը»:



 



Բարոնուհի Քերոլայն ՔՈՔՍ



 



«Ես ի սրտե ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Հայաստանի եվրոպացի Բարեկամներ: Սա կրկնակի պատիվ և կրկնակի ուրախություն է դառնալ այս մրցանակի առաջին ստացողը և այսպիսի միջազգայնորեն հայտնի, սիրված և հիացմունքի արժանացած Մաեստրոյի կողմից:



 



Ուզում եմ շնորհակալություն հայտնել մրցանակի համար, որ շնորհվում է մի ժողովրդի կողմից [հայ ժողովրդի], ում ես անսահման սիրում և հարգում եմ առանց խոսքի:



 



Հայերը միայն չեն գոյատևում: Դուք գեղեցկություն եք ստեղծում ոչնչացման վայրում մնացած մոխիրներից, ինչը հատկապես հիասքանչ է: Դա Հայաստանի ոգին է. խաղաղության մեջ դուք գեղեցկություն եք ստեղծում ոչնչացման մոխիրներից, ինչը սփոփում է ձեր փոքր հողից անգամ շատ հեռու: Եվ կրկին, դա այն պատճառներից մեկն է, որի համար սիրում եմ Հայաստանը և այսօր այնքան ոգևորված եմ՝ արժանանալու համար այս պատվին»:



 



ՀԵԲ-ի Գլխավոր քարտուղար Մայքլ ՔԱՄԲԵՔ



 



«Այսօր անձամբ ինձ համար էլ շատ կարևոր օր է, որովհետև սա իմ վերջին հանրային ներկայությունն է՝ որպես Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ կազմակերպության Գլխավոր քարտուղար: Տերեվերջին ես կազմակերպությունը կահնձնեմ իմ գործընկերներ Էդուարդոյին և Հովհաննեսին, իսկ գալիք տարի կտեղափոխվեմ Գերմանիա իմ ընտանիքի մոտ:



 



Եվրոպա-Հայաստան խորհուրդը ՀԵԲ-ի առաջին գաղափարներից էր, երբ հիմնեցինք այն մոտ 5 տարի առաջ: Այսօր արդեն Խորհուրդն ունի ավելի քան 20 անդամ Եվրամիության ողջ տարածքից և քաղաքական տարբեր շրջանակներից... մենք իսկապես ուզում էին տարածել այն: Մրցանակի գաղափարը երկրորդն էր՝ Խորհրդինից հետո: Եվ ես ուրախ եմ, որ այս երկու գաղափարներից երկրորդն էլ այսօր իրականանում է քանի դեռ ես եմ ղեկավարում կազմակերպությունը: Այս առումով ես անձամբ շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ ենք այս մրցանակը հանձնելու համար և իսկապես հույս ունեմ, որ այն կծառայի նրան, ինչի համար նախատեսել ենք. որ այն կփայլի աշխարհում և կխրախուսի մարդկանց, որ, այո՛, արժե որևէ բանել անել հօգուտ Հայաստանի և Եվրոպայի հարաբերությունների»:



 



Դեսպան Հանս-Յոան ՇՄԻԴԹ



 



«Դուք՝ բարոնուհի Քոքս, խորհրդանշում եք ակնառու քաջություն կարիքավոր մարդկանց օգնելու և կայուն աջակցության ծրագրերի հարցում: Որպես Հայաստանում Գերմանիայի դեսպան, ես մեծ հետաքրքրությամբ հետևում էի ընտրություններում Ձեր դիտորդական առաքելությանը՝ նվիրված քաղաքացիական հասարակությանն ուղղված աջակցությանը և հատկապես շեշտադրելով հավաքների ազատության զարգացումը:



 



Շնորհակալ եմ Ձեզ՝ Շառլ Ազնավուր և Քերոլայն Քոքս, որ այս երկրում [Հայաստանում] ստեղծեցիք հետաքրքրություն քաղաքական աջակցության անհրաժեշտության նկատմամբ»: