Հայկական կինոյի շաբաթ Վիլնյուսում

Հայկական կինոյի շաբաթ Վիլնյուսում

Նոյեմբերի 25-ին Վիլնյուսում մեկնարկեց Հայկական կինոյի շաբաթը, որը կազմակերպվել է Լիտվայում ՀՀ դեսպանության և Լիտվայի կինոմատոգրաֆիստների միության կողմից` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:



 



Միջոցառման առաջին օրը Լիտվայի կինոմատոգրաֆիստների միության կինոսրահում ներկայացվեց Արտակ Իգիթյանի և Վահան Ստեփանյանի «Վանա ծովուն արշալույսը» կինոնկարը, բացման խոսքով հանդես եկան Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը և Լիտվայի կինոմատոգրաֆիստների միության նախագահ, կինոռեժիսոր Գիտիս Լուկշասը: Հայկական կինոյի փառատոնի շրջանակներում՝ մինչև նոյեմբերի 29-ը, Վիլնյուսում ցուցադրվելու են նաև վերջին տարիներին նկարահանված հայկական լավագույն կինոնկարներ` «Եթե բոլորը», «Խճճված զուգահեռներ», «Սասունցի Դավիթ», ինչպես նաև մի շարք այլ կինոնկարներ: Հայկական կինոյի օրերի անցկացումը լայնորեն լուսաբանվում է լիտվական մամուլում:



 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ