Մոնիկա Ավանեսյանը վեցերորդն է

Մոնիկա Ավանեսյանը վեցերորդն է

«Մանկական Եվրատեսիլ-2013»  երգի մրցույթ-փառատոնում հաղթեց Մալթան ներկայացնող Գայա Կաուչին իր «Սկիզբ» երգով:  



 



Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրեցին համապատասխանաբար Ուկրաինայի և Բելառուսի ներկայացուցիչները: Հայաստանի մասնակից Մոնիկա Ավանեսյանը ելույթ ունեցավ 3-րդ համարի ներքո և իր «Շոկոլադե Ֆաբրիկա» երգով զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը՝ ստանալով 69 միավոր:



 



Ասենք նաև, որ Կիևում անցկացված մրցույթին այս տարի մասնակցում էր տասներկու երկիր` Ուկրաինան, Շվեդիան, Հայաստանն, Ադրբեջանը, Սան Մարինոն, Վրաստանը, Մակեդոնիան, Մալթան, Մոլդովան, Նիդեռլանդները և Ռուսաստանը: