ԱԺ-ում ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի անհրաժեշտ քանակություն կապահովվի երկուշաբթի

ԱԺ-ում ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի անհրաժեշտ քանակություն կապահովվի երկուշաբթի

Գազի համաձայնագրի վավերացման քվեարկությունը թողնվել է երկուշաբթի: Նախապես հայտարարված ժամը 18-00-ին Հովիկ Աբրահամյանը բոլորին հրավիրել է դահլիճ, բայց, չգիտես ինչու, քվեարկությունը տեղափոխել է երկուշաբթի, ժամը 12-00-ին:



 



 ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը առարկել է տեղից, ինչին ԱԺ նախագահը պատասխանել է. «Ես եմ ԱԺ նախագահը, ես գիտեմ ինչպես կազմակերպել աշխատանքները»:



 



Հետո արդեն ՀՀԿ-ական նախագահությունը բացատրել է, որ քվեարկության հետաձգումը պայմանավորված է ոչ թե քվորումի բացակայությամբ, այլ դեռևս անպատասխան մնացած հարցերի առկայությամբ: