Մայքլ Դուգլասը կխաղա «Մարդ-մրջյունը» ֆիլմում

Մայքլ Դուգլասը կխաղա «Մարդ-մրջյունը» ֆիլմում

Հոլիվուդյան հանրահայտ դերասան Մայքլ Դուգլասը ռեժիսոր Էդգար Ռայթի «Մարդ-մրջյունը» ֆիլմում կխաղա դոկտոր Հենք Փիմի դերում:



 



«Հենք Փիմի կերպարի ետևում հարուստ պատմություն կա, որը կապված է կոմիքսներ հրատարակող Marvel ընկերության հետ։ Մենք եկել ենք այն եզրահանգման, որ մեզ պետք է դերասան, ով կկարողանա փոխանցել կոմիքսների այդ վաստակավոր հերոսի կարևորությունը։ Շատ ուրախ ենք, որ Դուգլասը համաձայնել է կատարել այդ դերը։ Նա կլրացնի կերպարի բնավորությունն իր լավագույն հատկանիշներով՝ գրավչությամբ և առնականությամբ»,- նշել է Marvel ընկերության նախագահ Քևին Ֆայգին։



 



Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2015թ. հուլիսի 31-ին: