Այսօր միտինգ է, հոգվույս կիրակի

Այսօր միտինգ է, հոգվույս կիրակի

ԵՐԴՄԱՆ ՏԵՔՍՏ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ



Հանդիսավորապես երդվում եմ` լինել նախագահի ապահովության, բարգավաճման, իղձերի եւ ցանկությունների իրականացման երաշխավորը… այնուհետեւ՝ ինչպես հայտնի տեքստում:



 



ՆԱՅԱԾ ՀԱՅՀՈՅԱՆՔ



Մարդ կա` ասում է՝ փաթաթած ունեմ,



Մարդ կա` ասում է` քո տիրոջ մերը,



Թե սեռականը սրանցից որն է,



Ջոկում է միայն Գալուստ ապերը:



 



ԴԱՐԻ ԳՈՐԾԱՐՔ



Ռուսական «Գազպրոմը» վերջերս 300 միլիոն դոլարով գնել է հարավկովկասյան երկրներից մեկի իշխանություններին: Կազմակերպության պաշտոնական կայքը, սակայն, չի մանրամասնել, թե որ երկրի մասին է խոսքը: ՀՀ իշխանությունները շտապել են եզրակացնել, որ այդ երկիրն Աբխազիան է, յա թե չէ` Հարավային Օսիան:



 



ԱՄԲՈՒԼԱՆՍ



Առաջիկա օրերին Հայաստան կժամանի արտասահմանյան բժիշկ-երազահանների մի խումբ՝ պարզելու համար, թե ինչու են երիտհանրապետականները բոլորով միեւնույն երազը տեսել: ՀՀ առողջապահության նախարարության մեր աղբյուրը փոխանցեց, որ աշխարհահռչակ երազահանները տեղեկացված չեն Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցների եւ նրա գրասենյակի հայտարարության մասին: «Հայ մասնագետները,- ասաց նա,- իրենց կոլեգաներին միտումնավոր չեն ասել այդ մասին, որպեսզի կատարվելիք բուժզննությունն ուղղորդված չլինի»:



 



ՄԻ ՔԻՉ ԵՆ ՈՒՇԱՑԵԼ






Ուկրաինայի Գերագույն ռադայի մեծամասնությունը ձեռքով քվեարկել, ապա, առանց ձեռքերը հաշվելու, 249 ձայնով ընդունել է 2014 թվականի բյուջեն: Սակայն, երբ Ուկրաինայի ընդդիմությունը փորձել է դա գրանցել Գինեսի ռեկորդների գրքում, մերժել են` ցույց տալով ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի արդեն կատարած գրանցումը: