Ջիվանի. Անտիպներ

Ջիվանի. Անտիպներ

ՙԴեմ եմ՚ շարժումը Տիգրանի ճանկից



Ուզում է որս խլել, խելքի՛ աշեցեք.



Կարծես ձանձրացել է գլխից ու գանգից,



Պատերազմ է մտել, խելքի՛ աշեցեք։



 



Խելքին զոռ տալով է հիմա ամեն բան,



ՙՖեյսբուքն՚ իմաստուն կարծում է իրան,



Երեխեքը պարարտ, մեծ սագի նման



Ուզում են ձու ածել, խելքի՛ աշեցեք։



 



Եվ չորս ուժեր անարգվում են ձեռի հետ,



Սոցիալիստը լուծ է քաշում ՀԱԿ-ի հետ.



Երկու տարվա հորթը հովատակի հետ



Բերել կամ են լծել, խելքի՛ աշեցեք։



 



ՀՀԿ-ն պարոնն է տաքուկ ջրհորին,



Դուրս ելավ, բաժինն է վիշապի փորին.



Ւրար հետ թունդ կռվել են ձին ու ջորին,



Մոսկան մեջ է ընկել, խելքի՛ աշեցեք:



 



Մի նոր քաղաք տեսա` բեղմնավոր ածու



Քաղաքապետով իր` մտքի թեկնածու



Մարդիկ ոչ փող ունին, ոչ յուղ ոչ մածուն



ՙԳազելն՚ է մեղավոր, խելքի աշեցեք:



 



Ժողովեց`



Էդիկ Անդրեասյան