«Grammy»-2013-ի հաղթողները

«Grammy»-2013-ի հաղթողները

Հունվարի 26-ին Լոս Անջելեսում ավարտվել է «Grammy» երաժշտական մրցանակաբաշխության 56-րդ արարողությունը: Հայտարարվել են 2013 թ համար հաղթողների անունները:



Ֆրանսիական Daft Punk զույգը հաղթել է միանգամի չորս անվանակարգերում՝ «տարվա ձայնագրություն» («Get Lucky» սինգլը), «տարվա ալբոմ», «տարվա էլեկտրոնային ալբոմ» («Random Access Memories») և «տարվա լավագույն փոփո-կատարում»:



«Տարվա երգ» անվանակարգում հաղթել է 17-ամյա նորզելանդուհի Լորդը՝ իր Royals երգով։



Մրցանակաբաշխությանը 7 անվանակարգերում առաջադրված Macklemore&Ryan Lewis ռեփ դուետը ստացել է 4 Grammy, այդ թվում` «Լավագույն ռեփ ալբոմ», «Լավագույն ռեփ ստեղծագործություն», «Լավագույն նոր կատարող», «Տարվա ռեփ կատարում»:



Փոլ Մաքարթնին հաղթել է «Լավագույն ռոք երգ» անվանակարգում` Cut Me Some Slack-ի համար: Լավագույն ռոք ալբոմի համար մրցանակ է շնորհվել Led Zeppelin-ին` Celebration Day կենդանի կատարման տեսագրության համար:



«Լավագույն R&B ալբոմ» է ճանաչվել Ալիշա Քիսի Girl on Fire-ը, փոփ ալբոմ` Բրունո Մարսի Unorthodox Jukebox-ը:



Տարվա լավագույն տեսահոլովակի համար մրցանակը բաժին է ընկել Ջասթին Թիմբերլեյքին և Jay Z-ին:



Ընդհանուր առմամբ, այս տարվա «Grammy»-ն աչքի է ընկել վառ կատարումներով, այդ թվում` Քեթի Փերիի ու Մադոննայի, Փոլ Մաքարթնիի և Սթիվի Ուանդերի ու մի շարք կատարողների: