Այսօր ինձ ահավոր նվաստացած զգացի

Այսօր ինձ ահավոր նվաստացած զգացի

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը, Ֆեյսբուքի իր էջում գրառումն է արել.



Այսօր ինձ ահավոր նվաստացած զգացի: Դասից տուն էի գնում,աստիճանների վրա մի կին ինձ ասում է. - Տղա ջան, որ մի բան խնդրեմ, կանե՞ս: - Իհարկե կանեմ,-պատասխանեցի ես: Ու գիտե՞ք ինչ է խնդրում: Ասում է՝ ես չեմ կարողանում աթոռի վրա կանգնել, բոյս չի հասնում, կարող ա ընկնեմ, օգնիր 47 բնակարանի գազը փակենք: Ես իրեն ասում եմ՝ Դուք ով եք, որ ուզում էք փակեք, ասում է՝ գազի վարչությունից եմ, չեն վճարել, պիտի փակեմ իրենց գազը:



 



Ահավոր էր: Ես չէի կարող հարևանիս վատություն անել, 4-5 տարեկան երեխային ցրտի մեջ թողնել, բայց մյուս կողմից ինչպե՞ս կարող էի անտեսել կնոջ խնդրանքը: Բա որ հանկարծ ընկներ և ինչ որ բան պատահեր իրեն, բա որ հանկարծ մահանար, կամ հաշմանդամ մնար, կամ ուրիշ մի բան, ես ինչպես կարող էի հանգիստ խղճով ապրել:



Երկու կողմից ճնշում: Միևնույն է, ինչ էլ անեի, ինձ հակասելու էի: Մի կողմից խնդրանքը և անհանգստությունը, իսկ մյուս կողմից հարևաններս, փոքրիկ երեխան, ցուրտը: Ի՞նչ անեի: Որոշեցի խնդրեմ, որ ուրիշին ասի, ես չեմ կարող մարդկանց վատություն անել: Ասացի և բարձրացա: Մի քանի քայլ հետո հասկացա, որ պետք է հետ վերադառնամ, ստիպված խաբեմ կնոջը: Ասացի կփակեմ, բայց չփակեցի: Փաստորեն խաբեցի նրան, ինձանից տարիքով մեծ կնոջը:



Ո՞ւր ենք հասել հայ ժողովուրդ: Միայն չարն ու վատն է մնացել մեր սրտերում, իրար հանդեպ չարություն, ատելություն ենք զգում, վատություն ենք անում միմյանց: ՉԻ ԿԱՐԵԼԻ, ԲԱՎԱԿԱՆ Է ԱՐԴԵՆ: Ինչու գազի թանկացման պատճառով փոքրիկ երեխան պիտի ցրտի մեջ մեծանա: Ինչու գազի աշխատողը պիտի վատություն անի դիմացինին: Ինչու ես պիտի խաբեմ ինձանից մեծ կնոջը:



Որովհետև մենք ապրում ենք Հայաստանում, որովհետև հայի համար սուտը, խաբեությունը, կեղծիքը, ատելությունն ու չարությունը արժեքներ են: Բոլորը դժգոհում են ներկա իշխանություններից, բայց այդ դժգոհողներն էլ չեն գիտակցում, որ իրենք ավելի վատն են...