Եկեք մի պահ ենթադրենք, որ վաղը ընտրություններն են...

Եկեք մի պահ ենթադրենք, որ վաղը ընտրություններն են...

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.



Եկեք մի պահ ենթադրենք, որ վաղը ընտրություններն են... Հետաքրքիր է ՀՀ քաղաքացիների քանի տոկոսը կգնա ընտրության քաղաքացիական գիտակցության բարձր աստիճանով և իր կատարած քայլի նկատմամբ պատասխանատվության զգացումով և քանի տոկոսը միայն այն բանի համար, որ ՀՀԿ-ն կամ ԲՀԿ-ն 5000 կամ 10000 դրամ են բաժանել և վախեցրել, որ եթե ձայներդ մեզ չտաք, ձեր մեքենաների անիվները կծակենք կամ ձեր գրպանը թմրանյութ կգցենք և գլխներիդ կսարքենք:



Եթե 5000 դրամը բաժանենք 365-ի, ապա ստացվում է մոտ 14դրամ, այսինքն օրական 14 դրամ: Դուրս է գալիս, որ երկրում ունենք հասարակական մի մեծ զանգված, ով օրական 14 դրամով պատրաստ է վաճառել իրեն, իր ընտանիքը, իր երկիրը և հետո 5 տարի կքել գազի, լույսի, տրանսպորտի, մնացած սպասարկման վճարների սոցիալակն բեռի տակ ու ողջ օրը հայհոյել այն իշխանություններին, ովքեր օրական 14 դրամով գնել են իրենց: Իսկ եթե մի բան գնում ես, ապա նրա հետ կարող ես վարվել այնպես, ինչպես կցանկանաս: Այնպես որ, սիրելի 14 դրամանոց ՀՀ քաղաքացիներ, մի բողոքեք, այլ մտածեք այն ամենի մասին, ինչ ինքներդ եք վաստակել ձեր անգիտակից քայլերի շնորհիվ: