YouTube-ը զգուշացնում է, Google-ը՝ բացատրում

YouTube-ը զգուշացնում է, Google-ը՝ բացատրում

YouTube-ը սկսել է ստուգել պորտալում տեղադրված տեսանյութերի դիտումների քանակը: տեսահոսթինգի սեփականատեր Google ընկերությունը հայտնել է, որ ստուգումները մշտական չեն լինելու, այլ իրականացվելու են ժամանակ առ ժամանակ՝ Russia Today-ի տեղեկություններն է փոխանցում Tert.am-ը:



 



YouTube-ը կոչ է արել իր օգտատերերին և տեսահոլովակների հեղինակներին զգուշություն ցուցաբերել մարքեթինգային ընկերությունների հետ աշխատելիս, քանի որ նրանցից ոմանք կարող են «կեղծ» դիտումներ վաճառել:



 



«Մենք կարծում ենք, որ շատ կարևոր է հստակեցնել դիտումների իրական քանակը և պահպանել մեր օգտատերերի ու հեղինակների վստահությունը», - ասվում է որոնողական հսկայի Google Online Security Blog-ում տեղադրված հայտարարության մեջ: