Սինեմա Սթար Դալմա Գարդենը հրաժարվել է «Նիմֆոմանուհի» ֆիլմի ցուցադրությունից

Սինեմա Սթար Դալմա Գարդենը հրաժարվել է «Նիմֆոմանուհի» ֆիլմի ցուցադրությունից

«Սինեմա Սթար» կինոթատրոնը որոշել է հրաժարվել նախապես հայտարարված Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհի» ֆիլմի ցուցադրությունից, որի պրեմիերան նախանշված էր փետրվարի 13-ին` համաշխարհային ցուցադրությանը զուգընթաց: Որոշման համար հիմք են հանդիսացել մի շարք քաղաքացիների եւ հասարակական խմբերի բազմաթիվ առարկությունները, որոնք կասկած են հայտնել Հայաստանում մեծ էկրանով ֆիլմի ցուցադրության նպատակահարմարության վերաբերյալ: