Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Փետրվարի 15-ին, ժամը 00.40-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տիտոգրադյան փողոցի թիվ 8 շենքի մոտ բախվել է «ՎԱԶ-2103», ապա` ճամփեզրին կայանված «ԵրԱԶ» ավտոմեքենայի, իսկ վերջինս էլ` նույն վայրում կայանված «Օպել»-ի:
Պատահարի հետևանքով «ԲՄՎ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



***
Փետրվարի 15-ին, ժամը 09.00-ին, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Օրբելի եղբայրների փողոցում բախվել է ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



***
Փետրվարի 15-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «ԳԱԶ-3110», «Օպել Վեկտրա» և երկու «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել Վեկտրա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



***
Փետրվարի 15-ին, ժամը 00.20-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է ճամփեզրին կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես Բենց»-ի 4-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



***
Փետրվարի 16-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Գյումրի-Արմավիր ճանապարհի 50-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



***
Փետրվարի 16-ին, ժամը 00.05-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արտաշատ ճանապարհի 14-րդ կմ-ին բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ի ուղևորը և «Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: