Ո՞վ է վատացել՝ հարցրինք նախարար Դերենիկ Դումանյանին

Ո՞վ է վատացել՝ հարցրինք նախարար Դերենիկ Դումանյանին

Համալիրի մոտ, շաբաթ օրը, կանգնած էին շտապօգնության եւ հրշեջ մեքենաներ: Ո՞վ է վատացել՝ հարցրինք նախարար Դերենիկ Դումանյանին: «Մեծ միջոցառումների ժամանակ մենք միշտ շտապօգնության մեքենա ենք ապահովում»: Առաջին անգամն է ՄՀՀ-ի մոտ նման բան. ԲՀԿ-ի համագումարն է՞լ եք «ապահովել»: «Հայտ չենք ստացել, թե չէ կապահովեինք»: Թե՞ խորթ աչքով եք նայում նրանց: «Երբեք»: Բա «պաժարնիկնե՞րն» ինչու են եկել: «Չեմ կարող ասել»: Կուլիսներում կատակում էին՝ քանի որ գեներալը Սերժ Սարգսյանին համարել է «մեր վերջին բոլշեւիկ», արտակարգ իրավիճակների «պատասխանատուները» մտածել են` կարող է կոմունիստների ժամանակների նման ՄՀՀ-ն հանկարծ հրդեհվի,  «նավսյակի»՝ հրշեջներ են բերել: