Հունից դուրս եկեք, խնդրում ենք

Հունից դուրս եկեք, խնդրում ենք

Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը, ասում են, լքում է Հայաստանը: «Գրին քարտ» է շահել եւ մտածում է Ամերիկա գնալու մասին: Նախ նա հերքեց մեր թերթի լուրն այդ մասին, այնուհետեւ մամուլը հրապարակեց, թե իսկապես «Գրին քարտ» շահել է, բայց մեկնելուն խանգարել են Արարատում հայտնի Գրիգորյան եղբայրները՝ Արարատի մարզպետն ու ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, ովքեր հսկայական ջանք ու գումար էին ներդրել, որպեսզի Հայկյանն ընտրվի քաղաքապետ:

Քաղաքապետ ընդամենը վերջերս է ընտրվել՝ բավականին գումար վատնելով, բայց արդեն հասկացել է, որ իր գնալու ժամանակն է: Հայկյանի գնալով մենք առանձնապես մտահոգված չենք, գոնե մեկ պաշտոնավոր հանրապետական երկրից կպակասի: Բայց, խոշոր հաշվով, մտահոգվելու բավականին մեծ առիթ կա:

2013թ. հունիսի 13-ին կառավարությունը վաղաժամկետ դադարեցրեց Շիրակի մարզի Բայանդուր գյուղի ղեկավար Հովակիմ Սարգսյանի լիազորությունները՝ սեփական դիմումի համաձայն: Գյուղապետն ընտանյոք հանդերձ մեկնեց արտագնա աշխատանքի՝ Ռուսաստան:

Մեկ ամիս անց կառավարությունն իր մեկ այլ՝ հուլիսի 10-ի նիստում վաղաժամկետ դադարեցրեց Շիրակի մարզի Կարմրաքար համայնքի ղեկավար Գագիկ Վահրադյանի լիազորությունները: Սոցիալական պայմանների վատթարացման պատճառով գյուղապետը որոշել էր լքել երկիրը:

2013թ. հոկտեմբերին հրաժարականի դիմում գրեց Գեղարքունիքի մարզի Երանոսի գյուղապետ Գագիկ Խանսանամյանը։ Պատճառը, նրա խոսքերով, այն է, որ չի կարող այլեւս այսպես ապրել եւ աշխատել։ Երանոսը Հայաստանի ամենահարուստ գյուղերից է. այստեղ դաշտից խոտ են բերում կցորդով ամենագնացով: Բայց մարդիկ հարստացել են դրսում. ամբողջ գյուղը խոպանչիներ են, եւ գյուղապետը հասկացել է, որ խոպան գնալն առավել արդյունավետ է:

Արագածոտնի մարզի Ջրամբար համայնքի ղեկավար Գարիկ Գեւորգյանը 2013-ի նոյեմբերի 16-ին թերթերից մեկին ասում է, թե գարունը բացվելուն պես մեկնելու է ՌԴ՝ արտագնա աշխատանքի. «Թե չէ այստեղ աշխատատեղ չկա, ապրելու միջոց չկա»։

Երբ գյուղապետը դժգոհում է, թե աշխատանք ու ապրելու միջոց չունի, ինչպե՞ս վարվի գյուղացին: Երբ ազատամարտիկները դժգոհում են, որ թուրքին երկրից դուրս շպրտելուց հետո պատերազմից առողջ վերադարձած ազատամարտիկներն իրենք են լքել երկիրը, հասկանում ենք, որ ստիպված են գնում տուն պահելու: Երբ Նկարիչների միության նախագահը դժգոհում է, որ միության 1000 անդամներից 300-ն այսօր Հայաստանում չեն, հասկանում ենք՝ արվեստը ձգտում է ազատության եւ Հայաստանի պես սահմանափակ կարողություններով երկրում չի կարող դրսեւորվել այնպես, որ արվեստագետն ըստ արժանվույն ապրի: Երբ բժիշկ պրոֆեսորը մեկնում է Գերմանիա աշխատելու, հասկանում ենք, որ այնտեղ հիվանդի ձեռքին չի սեւեռվելու, գիտնականների պահով էլ ենք հասկանում, որ գյուտը երկրից դուրս են հանում՝ հայտնի լինելու եւ ապրել կարողանալու մղումով: Բայց քաղաքապետի, գյուղապետի գնալը շատ ավելի ծանր է ու վտանգավոր:

Գյուղապետն ու քաղաքապետն ընտրվում են ժողովրդի կողմից եւ, բնականաբար, ընտրվելուց առաջ նախընտրական ծրագրեր են ներկայացնում, թե ինչեր են անելու ընտրվելու պարագայում: Արտաշատի քաղաքապետն ընդամենը վերջերս է ընտրվել, բայց նա արդեն կարճ ժամանակում լրացրել է բազմազանության արտոնագիրը: Նրանք հասկացել են, որ իրենց ծրագրերը փուչիկ են, որ այս երկրում որեւէ ծրագիր չի անցնելու, որ չեն կարող այսպես գոյատեւել:

Մարդկանց՝ Հայաստանից արտագաղթելու հիմնական պատճառներն են, ըստ հարցումների, ցածր աշխատավարձը, գործազրկությունը, հեռանկարի բացակայությունը, արդարության պակասը, կոռուպցիան, անհավասար հնարավորությունները, մարդու իրավունքների եւ ազատությունների ոչ բարվոք վիճակը եւ այլն: Փաստորեն, այս մարդիկ չեն կարողացել աշխատանքի ընթացքում դրանք ապահովել, եւ այլ ճանապարհ, քան իրենց հեռանալն է, չկա: Նրանք չեն էլ մտածում մնալ-շենացնելու մասին, ոչ, ինչո՞ւ մնան, ի՞նչը շենացնեն, ինչպե՞ս դա անեն:

Հայաստանում մոտ 120 գյուղ կա, որ ունի 100-ից պակաս բնակիչ, կա 30 գյուղ, որ ընդհանրապես բնակիչ չունի: Ու սրանց գյուղապետերի գնալն ազդակ է մեզ՝ մնացողներիս: Մարդը պաշտոնյա է եղել, ոնց էլ չլինի՝ մոտ է եղել կառավարությանը, հասկացել է, որ հեռանկար չկա: Գնում է՝ գուցե մտքում ափսոսալով այստեղ դեռ մնացող փոքրաթիվներիս համար:

Այստեղ ուշագրավ է այն, որ բոլոր նշած գյուղապետերը երկիրը լքել են 2013 թվականին: Հենց 2013 թվականին Հայաստանում կայացան նախագահական ընտրություններ, ու արդյունքներից պարզ դարձավ, որ առնվազն 5 տարի որեւէ փոփոխություն երկրում չի լինելու՝ դրական առումով: Ուրեմն յուրաքանչյուրն իր խնդրի լուծումը տեսնում է Հայաստանից ելքով:

Ամենավերջում արժե մեջբերել մի «անչափ մտահոգ» արտահայտություն:

2013թ. հունվարի 31-ին Եղվարդ քաղաքի ընտրողներին հանդիպած նախագահ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն ասում է. «Գյուղերում տների դարպասներին ժանգոտված, գոցված փականներն ամենից ծանր տպավորությունն են թողնում։ Դատարկվող գյուղի պատկերը միակ բանն է, որ ինձ հունից կարող է հանել…»։

Անչափ խնդրում ենք՝ դուրս եկեք հունից...

Սեւակ

ՀԱԿՈԲՅԱՆ

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ