Այսօր մեկնարկում է Սան Ռեմոյի ավանդական երգի փառատոնը

Այսօր մեկնարկում է Սան Ռեմոյի ավանդական երգի փառատոնը

Այսօր Իտալիայի առողջարանային Սան Ռեմո քաղաքում, մեկնարկում է ամենամյա 64-րդ  էստրադային երգի փառատոնը: Այս հեղինակավոր երաժշտական ստուգատեսն իր կենսագրությունը սկսել1951-ից, և ամեն տարի անցկացվում է քաղաքի «Արիստոն» թատրոնում:



Ինչպես և նախորդ տարի, հաղորդավարները կլինեն հայտնի շոումեն Ֆաբիո Ֆացիոն և դերասանուհի Լուչանա Լիտիցետոն։ Ներկայիս փառատոնը նվիրված կլինի երգիծանքին և սպորտին, սակայն կազմակերպիչները փորձում են գաղտնի պահել բոլոր անակնկալները։



Մարզաշխարհը կներկայացնի իտալացի օլիմպիական չեմպիոն Արմին Ցոգելերը, ով Սոչիում շահել է 6-րդ օլիմպիական մեդալը։ Սպասվում է նաև, որ «Արիստոն»-ի բեմում կհայտնվի «Ռոմա»-ի անխոնջ ավագ, իտալական ֆուտբոլի խորհրդանիշներից մեկը դարձած Ֆրանչեսկո Տոտին:



Հայտնի է նաև, որ առաջին երեկոյի ընթացքում համերգը կվարի նաև ֆրանսիացի դերասանուհի Լետիցիա Կաստան։



Փառատոնի գոյության տարիներին դրանում մասնակցել են հանրահայտ իտալացի կատարողներ, ինչպիսին են Ադրիանո Չելենտանոն, Ալ Բանոն և Լաուրա Պաուզինին: