Բողոքի դուրս եկած դերասաններով հպարտանում է

Բողոքի դուրս եկած դերասաններով հպարտանում է

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը hraparak.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հպարտանում է իր դերասաններով և մետրոպոլիտենի կամ մեկ այլ ղեկավարների օրինակին չի հետևելու և աշխատանքից չի ազատելու նրանց։ Հիշեցնենք, որ «Դեմ եմ» շարժմանը երեկ միացել էին Տիկնիկային թատրոնիմի խումբ դերասաններ և «ֆլեշմոբ» անցկացրեցին՝ ի նշան կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ բողոքի։



« Նրանք նախ և առաջ ազատ քաղաքացիներ են հետո նոր միայն տիկնիկային թատրոնի դերասաններ և շատ լավ է, որ պայքարում են իրենց քաղաքացիական իրավունքների համար»,-ասաց Բաբայանը։ Վերջինիս համոզմամբ պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքը իրենից վատ բան չի ներկայացնում, եթե իշխանության նկատմամբ վստահություն լիներ ամեն ինչ այլ կերպ կդասավորվեր։ «Առաջին հերթին իշխանությունները պետք է վերականգնեն ժողովրդի վստահությունը իրենց նկատմամբ, օրենքը շատ լավն է և խնդիր ոչ թե օրենքի մեջ է այլ վստահության»,-ասաց Բաբայանը։