«Մենակ ձեր փորի ու բիզնեսի մասին եք մտածում…». Հրանտ Բագրատյան

«Մենակ ձեր փորի ու բիզնեսի մասին եք մտածում…». Հրանտ Բագրատյան

ԱԺ պատգամավոր, Հայաստանի նախկին վարչապետ  Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է  ՄԱԿ-ում Ուկրաինայի բանաձեւի  հետ կապված Հայաստանի  դիրքորոշմանը: «Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի բանաձևին։ Հայաստանը մտածե՞լ է Ուկրաինայում ապրող 330 հազ. հայերի մասին։ Գոնե ձեռնպահ մնայիք։ Եթե ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է, կարելի էր չէ վերջինիս հետ բացատրվել։ Ուկրաինայում մենք 100 հատ Քեսաբ ունենք։ Մենակ ձեր փորի ու բիզնեսի մասին եք մտածում։  Ուր է, էստեղ եթե ժողովուրդ է մնացել, ապա վաղը, օգտագործելով այս կուտակայինի խնդիրը, պետք է սկսել իշխանափոխությունը»,-գրել է պատգամավորը: