Երեւանյան տանգո՝ Օպերայի բեմում

Երեւանյան տանգո՝ Օպերայի բեմում

Ապրիլի 14-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ,Երեւանյան միջազգային տանգոե փառատոնի եւ ,Orchestra +ե նախագծի շրջանակներում ելույթ կունենա ,Կադանսե անսամբլը (Հակոբ Ջաղացպանյան/կիթառ/,Մերուժան Եգանյան/ակորդեոն/,Վարազդատ Խաչումյան /ջութակ/,Սոֆի Միքաելյան/դաշնամուր/,Գուրգեն Ամիրյան /կոնտրաբաս/): Նախագծի հեղինակն է Շմավոն Գրիգորյանը, համերգի գլխավոր դիրիժորը Կարեն Դուրգարյանը:




«Կադանս»- ը ձևավորվել է 2004թ. փետրվար ամսին հինգ հայ երաժիշտների կողմից` նպատակ ուենենալով կատարել արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պյացոլլայի (1921-1992) ստեղծագործությունները: Ժամանակի ընթացքում այն ընդլայնում է իր կատարումները` ներառելով եվրոպական, ամերիկյան, ռուս ու հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների գլուխգործոցներ` միաժամանակ հարազատ մնալով Պյացոլլայի երաժշտական արվեստին: Երաժշտական կատարումների ցանկում կան նաև անսամբլին և նրա անդամներին նվիրված ստեղծագործություններ: Անսամբլի առաջին համերգային շրջագայությունը տեղի է ունեցել 2005թ. ապրիլ ամսին: «Կադանս»-ը մեծ հաջողությամբ հանդես է եկել Արգենտինայում` Բուենոս Այրեսի «Կոլոն» և «Սերվանտես» հանրաճանաչ թատրոններում:



 



Առաջին հյուրախաղերին հաջորդել են բազմաթիվ ելույթներ մի շարք երկրներում և միջազգային փառատոներում:
2010թ. ՀՀ Մշակույթի նախարարության և «Մեցցո» պրոդյուսերական ընկերության մասնակցությամբ, «Կադանս» երաժշտական կենտրոնը հիմնադրել է «Երևանյան տանգո» միջազգային փառատոնը, որի շրջանակներում նույն և հաջորդ տարում տեղի են ունեցել «Կադանս»-ի մի շարք հիշարժան համերգներ, այդ թվում՝ ֆրանսիացի կոմպոզիտոր և ակորդեոնահար Ռիչարդ Գալլիանոյի, արգենտինացի հայտնի դիրիժոր Ֆակունդո Ագուտինի և բանդոնեոնահար Մարսելո Նիսինմանի հետ, փառատոնին մասնակցել է նաև Սանկտ-Պետերբուրգի «Տերեմ» քառյակը: «Կադանս»-ի կազմում 2012թ. հուլիսին տեղի են ունեցել փոփոխություն-ներ` ամսամբլին միացել է հիմնադիր անդամ, ջութակահար, Վարազդատ Խաչումյանը, դաշնակահար Սոֆի Միքայելյանը և կոնտրաբասիստ Գուրգեն Մելիքյանը:



 



2012թ. սեպտեմբերին անսամբլի երկու երաժիշտ արժանացել են պետական բարձր պարգևների. կիթառահար Հակոբ Ջաղացպանյանը` ՀՀ վաստակավոր արտիստի կոչման իսկ Վարազդատ Խաչումյանը` «Մովսես Խորենացի» մեդալի: 2013թ. նոյեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի համերգասրահում տեղի ունեցավ ,Կադանսիե փայլուն ելույթը, որը ներարձակվեց Մարիшնյան TV կայքով և ունեցավ ամենալայն միջազգային արձագանք: