Եվս երեք նախարար արդեն հայտնի է

Եվս երեք նախարար արդեն հայտնի է

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Արամայիս Գրիգորյանին  նշանակելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար:



Հովհաննես Մանուկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար, իսկ  Երվանդ Զախարյանը ՝  էներգետիկայի և բնական պաշարների նախարար:



 



Հիշեցնենք, որ «Հրապարակ»-ը ավելի վաղ հայտնել էր, որ Արամայից Գրիգորյանը կնշանակվի բնապահպանության նախարար, Հովհաննես Մանուկյանը՝ արդարադատության, իսկ Երվանդ Զախարյանը՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարար: