Տաքսու վարորդները նորից բողոքում են ու պահանջով դիմում վարչապետին

Տաքսու վարորդները նորից բողոքում են ու պահանջով դիմում վարչապետին

Տաքսու վարորդները նորից բողոքում են։ Այս անգամ պատճառը կառավարության նոր որոշումն է, որով պարտադրվում է  մոտ 5000 տաքսու վարորդների նույնականացման քարտ հանել ու դրանով արդեն էլեկտրոնային տարբերակով կազմել իրենց տարեկան հաշվետվությունը։



«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իրենք այդ մաիսն իմացել են շատ ուշ, երբ գնացել են հաշվտեվություն տալու։



 



«Ամեն տարի մենք մեր հաշվետվությունները կազմում էինք թղթով ու ներկայացնում, ոչ մի խնդիր չէր լինում, հիմա հանկարծ մեզ ասում են, որ պետք է նույնականացման քարտ պետք է հանեք, որը տևում է 25-30 օր, ու էլեկտրոնային տարբերակով լրացնեք հաշվետվությունը։ Դա պետք է արվեր մինչև ապրիլի 15-ը, հակառակ դեպքում 20.000 դրամ տուգանք է հասնում, ու հիմա մեզ բոլորից վրա էդ տուգանքը եկել է»,-ասաց Հովհաննիսյանը։



 



Վարորդ Էմիլ Գալստյանն էլ ասաց, որ ինքը 2013 թվականին պատշաճ կերպով, պետության օրենքներին ենթարկվելով դեղին համարանիշ եմ հանել ու աշխատել է, հիմա, երբ Գագիկ Բեգլարյանը հայտարարեց, որ դեղին համարանիշները ուժի մեջ են, պիտի հանեն, օրենք դուրս եկավ, որ պետք է նույնականացման քարտերով հաշվետվությւոն ներկայհացնեն։



«Ես որ գիտեի ապրիլի 15-ին վերջին օրն ա, գնացել եմ ապրիլի 10-ին հաշվետվություն տալու, ասել են՝ նույնականացման քարտ հանի, դա էլ տևում է մոտավորապես մեկ ամիս։ Ու ես, նույնականացման քարտ ձեռք չբերելու համար հարկային տարեկան հաշվետվությունը չեմ ու 20.000 դրամ տուգանվել եմ»,-ասաց վարորդ Գալստյանն ու ավելացրեց, որ ինքը ժամանակին այն մարդկանց շարքում է եղել, որ օրինական դաշտում է եղել։



 



Նոյն վարորդը նշեց նաև, որ ինքը չի տիրապետում համակարգչին և չի կարող հաշվետվությունը էլեկտրոնային տարբերակով լրացնել, իսկ թղթային տարբերակով իր համար առավել քան հեշտ էր։



 Վարորդները նշեցին նաև, որ իրենք կողմ են, որ նորից դեղին համարանիշները ու-ի մեջ մտնեն ու իրենք հին սկզբունքով աշխատեն, քանզի հիմա, ըստ իրենց, «խուժանավարի» է դարձել տաքսի վարելը, ով տարբերանշան ունի, դնում է  մեքենայի գլխին վարում ու որևէ մեկը՝ սպիտակ, թե դեղին համարանիշով, որևէ հարկ չի մուծում։



Hraparak.am-ի հարցին, թե ի՞նչ են պատրաստվում անել և ում են արդյոք չե՞ն ցանկանում վարչապետին կամ կառավարությանը դիմել այս հարցով, Տիգրան Հովհաննիսյանն ասաց, որ ինքը հենց հիմա խնդրանք-պահանջով դիմում է վարչապետ Հովիկ Աբրահամյանին․«Մեր պահանջը պարոն Աբրահամյանին․ որպեսզի այս իրավիճակը փրկենք, նախ վեց ամսով հետաձգեք նույնականացման քարտերով հաշվետվություն տալու ժամկետը, բայց նաև, ովքեր լուծարվել են 2013 թվականի ընթացքում՝ տրամադրելով պետռեգիստրի լուծարման փաստաթուղը, թող նրանք ազատվեն ընդհանրապես նույնականացման քարտ հանելուց պարտավորությունից, իսկ դադարեցվածները, ովքեր դեռ դեղին համարանիշներով են ու ուզում են անհատ ձեռներեցի կարգավիճակ ստանան և ձգտում են որակի, նրանք թող այդ նույնականացման քարտերը փորձեն ասյ վերց ամսվա ընթացքում ստանան և փորձեն հաշվապահական ծառայությունների միջոցով կամ որևէ այլ կերպ այդ հաշվետվությունը ներկայացնել»։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ