Կարինե Աճեմյանը Եվրատեսիլի երկրպագու չէ, բայց Արամի երգը շատ է հավանել

Կարինե Աճեմյանը Եվրատեսիլի երկրպագու չէ, բայց Արամի երգը շատ է հավանել

ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը Եվրատեսիլի երկրպագու չէ, երբեք չի եղել, որովհետև առաջին մասնագիտությամբ երաժիշտ է և շատ լուրջ է վերաբերվում երգի մրցույթներին, իսկ Եվրատեսիլում, ըստ նրա, չափանիշները տարբեր են:



 



«Այսինքն` ես հասկանում եմ, որ դա քաղաքական երանգներ պարունակող մրցույթ է, և ավելի շատ կողմնորոշվում են ոչ թե մասնակցի ձայնային տվյալներով կամ բեմական կեցվածքով, այլ այլևայլ հանգամանքներով, օրինակ` ձայների քանակով, որ այսօր շատ հեշտ է ձեռք բերել»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորն ու հավելեց, որ իր կարծիքով` սա այն մրցույթը չէ, որին պետք է այսքան ուշադրություն դարձնել և այսքան կարևորել:



 



Ինչ վերաբերում է Ավստրիայի ներկայացուցիչ տրանսվիստիտ Կոնչիտա Վյուրստի հաղթանակին, ապա տիկին Աճեմյանը ցավով նկատեց, որ այսօր դա Եվրոպայում օրինաչափ երևույթ է դարձլ, և ուրախությամբ հավելեց, որ մեր մասնակիցը` Արամ MP3-ն, փայլուն ելույթ ունեցավ և առաջին հնգյակում հայտնվեց:



 



«Եթե ինչ-որ ձևով էլ հետաքրքրվում ենք այդ մրցույթով, ապա միայն այն պատճառով, որ մենք այնտեղ մասնակից ունենք»,-ասաց Աճեմյանն ու ընգծեց, որ ինքն ամբողջությամբ չի նայել Եվրատեսիլը, իսկ մյուս կատարումներից էլ որը որ դիտել է, առանձնապես որևէ մեկը չի հավանել, բացի մեր երգից:



 



Կերպարից բացի նա չի հավանել նաև Կոնչիտա Վյուրստի երգը` հակառակ հնչող կարծիքներին, որ նրա կատարումը, այդուհանդերձ, վատը չէր:



 



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ