Պոեզիայի և քաղաքականության գոյակցությունը. Տեղի է ունեցել Աղվան Վարդանյանի բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը (տեսանյութ)

Պոեզիայի և քաղաքականության գոյակցությունը. Տեղի է ունեցել Աղվան Վարդանյանի բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը (տեսանյութ)

Կամերային երաժշտության տանն այսօր հավաքվել էր քաղաքական ողջ ներկապնակը՝ բայց ոչ քաղաքական հարցեր քննարկելու: Այս անգամ նրանք հավաքվել էին մասնակցելու պատգամավոր Աղվան Վարդանյանի գրքի շնորհանդեսին:



 



Բանաստեղծությունների «Ելք Երկրից» ժողովածուն Աղվան Վարդանյանի՝ մտքերն ու մտորումները թղթին հանձնելու հնարավորությունն է երկար ընդմիջումից հետո: Ժողովածուն հեղինակի ավելի քան 20 տարիների ստեղծագործական կյանքի ամփոփումն է: Այստեղ ամեն ինչ կարելի է գտնել. 80 -ականների ազատության պայքար, հաղթանակ, հիասթափություն, սեր, ափսոսանք, հույս, կարոտ, հայրենի Նախիջեւանից մնացած հուշեր:



 



Գրքի խմբագիր Հակոբ Մովսեսը՝ խոսելով Աղվան Վարդանյան բանաստեղծի մասին, ասել է, որ նա քաղաքական գործիչ է, բայց նրա ստեղծագործություններում քաղաքականություն չկա: Ըստ Հակոբ Մովսեսի, լավ բանաստեղծությունը քանակական բնութագիր չունի, ավելին, չի հնանում ու չի մոռացվում, իսկ Աղվանի բանաստեղծությունները հենց այդպիսին են:



 



Շնորհանդեսի վերջում հեղինակին անակնկալ էր սպասում. նրա մասին խոսել, ավելին՝ ասմունքել են ընկերները:



 



Մանրամասները՝ տեսանյութում: