Էգոյանի ֆիլմը տապալվեց

Էգոյանի ֆիլմը  տապալվեց

Կաննի 67-րդ կինոփառատոնի շրջանակներում ներկայացված Ատոմ Էգոյանի «Գերուհին» ֆիլմը կատարյալ տապալում ունեցավ: Ռեժիսորի ֆիլմը կարելի է թրիլեր անվանել, սակայն, եթե թրիլերն ակնկալում է որոշակի լարվածություն, ապա Էգոյանի ֆիլմի դեպքում այն իսպառ բացակայում էր: Ֆիլմի ցուցադրման արդեն 15-րդ րոպեին դահլիճում կարելի էր լսել դժգոհ շշուկներ: Իսկ ֆիլմի ավարտից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ֆրանսիացի եւ անգլիացի լրագրողները քարը քարի վրա չեն թողել` ջախջախելով բոլոր շանսերը, որ Էգոյանը գոնե այս անգամ փառատոնին մրցանակ կշահի:



Ֆրանսիական մամուլը բավական կոշտ գնահատական է տվել. «Էգոյանն ավելի է դեգրադացվում», որոշ հայտնի լրագրողներ ֆիլմը համարել են թրիլեր ժանրի կարիկատուրա: