Համերգ` նվիրված Մանսուրյանի 75-ամյակին

Համերգ` նվիրված Մանսուրյանի 75-ամյակին

Ինչպես գիտեք այս տարի նշվում է հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 75-ամյակը: Սիրով տեղեկացնում ենք, որ ս.թ. մայիսի 29-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Հայաստանի պետական կամերային երգչախմբի համատեղ համերգը` նվիրված բոլորիս կողմից սիրված կոմպոզիտորի 75-ամյակին: Համերգի ծրագրում ընդգրկված են կոմպոզիտորի Տարվա Եղանակներ, Ջութակի կոնցերտ, Canti Paralleli, Երեք խմբերգ, Արվեստ Քերթության ստեղծագործությունները: Որպես մենակատարներ հանդես կգան` Անուշ Նիկողոսյանը /ջութակ/ , Իրինա Զաքյանը/սոպրանո/ և Արթուր Ավանեսովը/դաշնամուր/: Համերգը կղեկավարի Հայաստանի Պետական Կամերային Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Ռոբերտ Մլքեյանը: