Երևանում կգործի բացօթյա կինոթատրոն

Երևանում կգործի բացօթյա կինոթատրոն

Մարզահամերգային համալիրի հարևանությամբ՝ բլրի լանջին, բացօթյա կինոթատրոն կգործի` CornPop Cinema-ն 



Կցուցադրվեն թեմատիկ, դասական, հին ու նոր ֆիլմեր, մուլտֆիլմեր, ինչպես նաև օտար լեզուներով ֆիլմեր: Տոմսը կարժենա 1000 դրամ․ կտրամադրվեն նաև բարձեր ու տաք ծածկոցներ։ Կինոթատրոնը կգործի մինչ հոկտեմբերի վերջ:



 



Cornpop cinema-ի ֆեյսբուքյան էջում նախապես կտեղադրվի ֆիլմերի ցանկ, և մարդկանց կողմից ամենաշատ հավանությանն առաջացած ֆիլմերն էլ ընտրվելու են ցուցադրության համար:



 



Տոմսերի փոխարեն այցելուն ստանալու է հատուկ ապարանջան, որն ամրացնելու է թևին՝ դրանով տարբերվելով որպես "օրինական ֆիլմ դիտող", քանի որ տարածքը շուրջ 2000 քմ է: Ի դեպ,  մարդիկ ֆիլմը կարող են դիտել սեփական ավտոմեքենաների մեջ նստած:



 



Կինոդիտման համար նախատեսված էկրանն ամենախոշորն է լինելու Հայաստանում: