Լյուքսերի բլոկում մրցանակաբաշխության ներկայացված քաղաքացիներին

Լյուքսերի բլոկում մրցանակաբաշխության ներկայացված քաղաքացիներին

Ինչպես մենք ավելի վաղ տեղեկացրել էինք՝  Luxury group-ի նախաձեռնած «Տարվա մարդ» մրցանակաբաշխության քվեարկությունը խառնաշփոթության ու քննարկումների ալիք է բարձրացրել համացանցում։ Քվերակությւոնը արդեն ավարտվել է, բայց մրցույթի շուրջ խոսակցությունները ոչ:



 



Այս անգամ էլ բնապահպան Սիլվա Ադամյանն է նամակով հանդես եկել, որտեղ նա գրում է քվեարկության ընթացքում տեղի ունեցած անհարթությունների մասին:



 



Ստորև նամակը՝ առանց խմբագրման.



 



Հարգելի Լյուքսերի բլոկում մրցանակաբաշխության ներկայացված քաղաքացիներ: Համարյա մեկ ամիս է տարբեր ոլորտի տարվամարդիկ հավաքում են բոնուսներ : Ձեզ հետ նույն ժամանակշրջանում, ներկայցված եմ եղել ես՝ բնապահպան Սիլվա Ադամյանը :Մինչ այսօր 06.06.2014թ. ժամը 16:00 իմ հավաքած բոնուսը կազմում էր 5001 միավոր և երևում էր կայքում, սակայն հինգ րոպեհետո իմ տվյալները ուղղակի անհետացան կայքից: Ես փորձեցի ճշտել կայքի պատասխանատուներից թե ինչ էկատարվում,Լուքսյուրի կայքի ներկայացուցիչը ասեց, թե ինչ որ տեղ ինչ որ մեկը բլոկ է գցել, կայք է ջարդել և էլի էսպիսի անմիտբաներ, այդ իսկ պատճառով իմ տվյալները հանել են կայքից: Ես նամակ եմ ուղղղել Լյուքսերի կայքի աշխատակազմին և պահանջելվերը նշված կայքի աշխատակիցներից փաստաթղթային ապացույցներ ներկայցնել: Նաև ուզում եմ նշել, որ կայքը միտումնավորցերեկվա ժամերին համարյա անհասանելի էր լինում: Հարգելի գործընկերներ՝Եղյա, Լևոն, Արթուր Գրիգորյան, Աննա Շահնազարյան,Կարինե Դանիելյան, Ինգա Զառաֆյան, Հակոբ Սանասարյան, Հրանտ Սարգսյան խնդրում եմ Ձեզ ձեր թեքնածությունը այս անազնիվգործակալության կայքից հանել, սրանով իսկ պահպանել մեր ազնիվ անունը և մեր բոլորի բողոքը արտահայտել Լյուքսորի խմբի հանդեպ: