Լեհական «Կատին» ֆիլմը՝ Թումոյում

Լեհական «Կատին» ֆիլմը՝ Թումոյում

Կատինը լեհական պատմության ամենաողբերգական էջերից է: 1940 թ-ի գարնանը Խորհրդային Միության ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի ուժերով Սմոլենսկ քաղաքի մոտ գտնվող Կատինի անտառում գնդակահարվել են շուրջ 22 000 լեհ սպաներ: Գնդակահարության հրամանը ստորագրել են Իոսիֆ Ստալինը, Կլիմենտ Վորոշիլովը, Վյաչեսլավ Մոլոտովը և Անաստաս Միկոյանը:

Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանություն վաղը` հունիսի 10-ին ժամը 20:00-ին, հրավիրում է «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն՝ դիտելու լեհ ռեժիսոր Անջեյ Վայդայի «Կատին» ֆիլմը: Մուտքն ազատ է: 

2008թ․-ին ֆիլմն արժանացել է եվրոպական ֆիլմերի մրցանակաբաշխության «լավագույն ֆիլմ» մրցանակին: Ի դեպ, Վայդայի հայրը ևս Կատինի զոհերից էր։