Երևանի կրկեսը հանդես կգա բացօթյա

Երևանի կրկեսը հանդես կգա բացօթյա

Վանաձորի քաղաքապետարանը շարունակում է Վանաձորի երեխաներին անակնկալներ մատուցել նրանց պաշտպանության միամսյակի կապակցությամբ:



 



Այս անգամ Մանուկներն առիթ կունենան տեսնելու Երևանի կրկեսի արտիստներին, ովքեր առաջիկա կիրակի իրենց ուրախ ծրագիրը կներկայացնեն Վանաձորի Հայքի հրապարակում: Ծրագրում` աճպարարներ, էկվիլիբրիստներ, ակրոբատներ և ոչ միայն: Ողջ միջոցառման ընթացքում մանուկների հետ կլինեն ուրախ ծաղրածուները, փոխանցում է Lorinews.am-ը: