Երկակի ստանդարտներ

Երկակի ստանդարտներ

Հովիկ Աբրահամյանը, վարչապետության հարյուր օրը դեռ չլրացած, փեսաներին արագ տեղավորեց յուղոտ պաշտոնների: Մի փեսային՝ Վովա Թամրազյանին նշանակել է «Զվարթնոց» մաքսատան պետ, իսկ մյուսին՝ Վահան Մամիկոնյանին, Շենգավիթի հարկային ծառայության պետ: Երեկ մեր թղթակիցը փորձել է պատգամավորներից լսել, թե ինչ կարծիքի են պրագմատիկ վարչապետի այս քայլերի մասին:



ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը վարչապետի՝ փեսաներին պաշտոններ շնորհելը երկրորդական հարց է համարել. «Ինձ համար շատ ավելի կարեւոր է՝ ոչ թե ով է, այլ ինչ է արվում, եթե անգամ վարչապետի բարեկամը կարող է հիմնարար փոփոխություն անել, ես ոչ միայն կողմ եմ, այլ պատրաստ եմ օժանդակել, որ փոփոխություններ տեղի ունենան»: Միքայել Մելքումյանը եւս շեշտադրել է պաշտոնյաների արժանիքները. «Ես տեղեկություն չունեմ, դա ակտուալ չեմ համարում, ցանկացած մարդ, եթե արժանի է, թող աշխատի»: Դիտարկմանը՝ եթե Տիգրան Սարգսյանի «փեսաները» լինեին, այդ մասին անմիջապես կբարձրաձայնեին եւ կհայտարարեին, որ արժանի չեն, չէ՞, Մելքումյանը հակադարձել է. «Ոչ, եթե արժանի է, թող աշխատի, ում բարեկամը որ լինի»: