Թեհրան-ԵՄ երկկողմ բանակցություններ

Թեհրան-ԵՄ երկկողմ բանակցություններ

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը և Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը երկկողմ հանդիպում են անցկացնում Վիեննայում, Թեհրանի միջուկային ծրագրին նվիրված բանակցությունների ավարտական փուլի շրջանակներում, տեղեկացնում է РИА Новости-ին:




«ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնն սկսել է Իրանի ԱԳ նախարարի հետ երկկողմ հանդիպումն այն ժամանակ, երբ շարունակվում են բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ», - տեղեկություն է տարածել Էշթոնի ներկայացուցիչը:




Իրանի և միջազգային միջնորդների «վեցնյակի» միջև բանակցությունների 6-րդ փուլը Վիեննայում կտևի մինչ հուլիսի 20-ը: