Շուշան Պետրոսյանը թիմի անդամ է, մանդատն էլ վայր չի դնելու

Շուշան Պետրոսյանը թիմի անդամ է, մանդատն էլ վայր չի դնելու

Անհեթեթություն են տարածված լուրերը, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը վայր է դնելու մանդատը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։



«Շուշան Պետրոսյանը մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներից մեկն է, մեր գործընկերն է եւ անհեթեթություն են նման լուրերը, չկա նման բան»,- ասաց նա։



Նշենք, որ կուտակայինի աղմկահարույց օրինագծի քվեարկության ժամանակ ըստ մամուլի հրապարակումների՝ Շուշան Պետրոսյանը կողմ չէր քվեարկել, որից հետո ՀՀԿ-ում ակտիվ քննարկվում են երգչուհու՝ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։