Լևոն Տեր-Պետոսյանը նման է այլ քաղաքական ուժերի վերջին վագոնի. Շարմազանով

Լևոն Տեր-Պետոսյանը նման է այլ քաղաքական ուժերի վերջին վագոնի. Շարմազանով

«Առաջին նախագահն ամեն ինչ անում է, որ մենք մոռանանք, որ ինքը եղել է նախագահ։ Ափսոսում եմ, որ հալած յուղի տեղ եք ընդունում իր ասածները։ Միգուցե ճնշումներ եղել են, բայց դա իր ժամանակին է եղել, ոչ թե այսօր։ Ձեր նշած անձնավորության հարցազրույցին ես անդրադարձել եմ, եւ չեմ կարծում, որ ինքն ու իր ղեկավարած քաղաքական ուժը նույնիսկ չի դաշնակիցների մոտ ազդեցիկ չի կարող համարվել։ Նա նման է այլ քաղաքական ուժերի վերջին վագոնի»,- այսօր՝ հուլիսի 24-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։



Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այսօր արված հայտարարությանը, թե քննարկվում է սահմանամերձ գյուղերի բնակիչներին զինելու հարցը, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ մշուշոտ է պատերազմի վտանգը, սակայն եթե խաղաղություն ես ուզում, ապա պետք է պատրաստ լինես պատերազմի։



Լրագրողների հարցին, թե ԳՄ նիստի ժամանակ քննարկվել է Հովիկ Աբրահամյանի հարյուր-օրյա աշխատանքը, ՀՀԿ մամուլի խոսնակը պատասխանեց. «Գործադիր մարմնի նիստի ժամանակ նման քննարկում չի եղել։ Հարյուր օրը քիչ է, որ մենք գնահատական հնչեցնենք, իսկ ընդհանուր առմամբ՝ Հովիկ Աբրահամյանն աչալուրջ է բոլոր խնդիրներին»։