Առաջին գծում Աշտարակի ավագանին է

Առաջին գծում Աշտարակի ավագանին է

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի ավագանուն այսօր դժվարին նիստ է սպասվում: Նիստի օրակարգում կրկին հեկտարների հասնող հողերի նշանակության փոփոխման եւ օտարման հարցն է դրված: Լավատեղյակ շրջանակներից տեղեկացանք, որ ավագանիում «մատյան գունդը» նորից պատրաստվում է չընկրկել եւ թույլ չտալ, որ քաղաքին պատկանող հեկտարներով տարածքը տրվի ինչ-որ մասնավոր անձանց. մեզ հասած տեղեկություններով, Աշտարակի ավագանին լուրջ է տրամադրված:



 



Հիշեցնենք, որ մայիսին նույն «գնդի» քվեարկության շնորհիվ տապալվեց քաղաքին պատկանող հողատարածքը գազալցակայանի համար տրամադրելու մարզպետ-քաղաքապետի ծրագիրը: Ըստ տարածված տեղեկությունների, այդ տարածքի վրա աչք ուներ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչոյի մտերիմներից մեկը: Փաստորեն, այս ձախողումը դաս չի եղել, եւ մարզպետ-քաղաքապետ զույգը շարունակում է պետական հողերը քամուն տալու գործը: