Պատերազմ լինելու է, քանի որ Ադրբեջանն այդպես է ցանկանում

Պատերազմ լինելու է, քանի որ Ադրբեջանն այդպես է ցանկանում

Ադրբեջանահայերի ասամբլեայի միության նախագահ Գրիգորի Այվազյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ նրանք համամիտ չեն Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունների հետ։



«Հայ-ադրբեջանական ճակատի վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ խաղաղ ճանապարհով արցախյան հակամարտությունը չի կարող լուծվել, քանի որ Ադրբեջանը դրան դեմ է, նրանք գտնում են, որ պատրաստ են պատերազմին, փորձում են խոչընդոտել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությանը»,-ասաց Այվազյանը՝ կարծիք հայտնելով, որ թշնամուն պետք է հաշտություն պարտադրել ուժի միջոցով։ Նրա համոզմամբ՝ Ադրբեջանին կսթափեցնի միայն կանխարգելիչ նախահարձակ հարվածը, իսկ Հայաստանն այսօր պատրաստ է պատերազմի, իսկ պատերազմ լինելու է, քանի որ Ադրբեջանն այդպես է ցանկանում։ «Զոհված զինվորները ոչ վերջին, ոչ առաջին զոհերն են, քանի որ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղ ձևով լուծել արցախյան հակամարտությունը»,- ասաց Այվազյանը: