Ճշտվել է Թեհրանի շրջակայքում վթարի ենթարկված ինքնաթիռի զոհերի թիվը

Ճշտվել է Թեհրանի շրջակայքում վթարի ենթարկված ինքնաթիռի զոհերի թիվը

Թեհրանում Ан-140 ինքնաթիռի վթարի հետևանքով 38 մարդ զոհվել է, 9-ին հաջողվել է կենդանի մնալ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում տալ France-Presse գործակալությանը:



Ականատեսները ԶԼՄ ներկայացուցիչների հետ զրույցում նշել են, որ անկումից հետո ինքնաթիռի բեկորները հրկիզվել են, որից հետո երկու ուժգին պայթյուն է լսվել:



Բացի այդ, քաղաքացիական լրատվության ղեկավար Իրինա Ալիրեզա Ջահանգիրյանը հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ ինքնաթիռի վթարման տարածքին մոտ գտնվող մի քանի քաղաքացի է զոհվել: