Սպառազինության վրա միլիարդներ ծախսող Ադրբեջանը վարկ է խնդրում կոյուղու վերականգնման համար

Սպառազինության վրա միլիարդներ ծախսող Ադրբեջանը վարկ է խնդրում կոյուղու վերականգնման համար

Ադրբեջանի կառավարությունը բանակցություններ է վարում KfW գերմանական զարգացման բանկի հետ՝ 250 մլն եվրո հավելյալ վարկ ստանալու շուրջ: Այս մասին ասել է Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը Գյոյգյոլ-Գյանջա ջրատարի բացման ժամանակ, որը ֆինանսավորվում է վերոնշյալ բանկի և Շվեյցարիայի պետքարտուղարության կողմից, գրում է Haqqin.az-ը:



«Համագործակցության շրջանում 1994-ից ի վեր գերմանական բանկը Ադրբեջանում տարբեր նախագծեր իրականցնելու համար հատկացրել է ընդհանուր առմամբ 241,4 մլն եվրոյի վարկեր: Այդ միջոցներն ուղղվել են տնտեսության տարբեր ոլորտներ, այդ թվում` ջրամատակարարման համակարգի և կոյուղիների վերականգնմանը»,- ասել է Շարիֆովը: