Ռուսական հումանիտար օգնության ավտոշարասյունը ապօրինի՞ է հատել Ուկրաինայի սահմանը

Ռուսական հումանիտար օգնության ավտոշարասյունը ապօրինի՞ է հատել Ուկրաինայի սահմանը

Ռուսաստանից Ուկրաինա երկրորդ մարդասիրական օգնությունը հասցնելու եղանակը ապօրինի է: Interfax-ի փոխանցմամբ՝ նման գնահատական է տվել ԵՄ-ի արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչը:

Ըստ այդմ՝ հանգստյան օրերին Ռուսաստանից երկրորդ բարեգործական ավտոշարասյունն է մտել Ուկրաինայի տարածք և անցել՝ առանց ուկրաինական կողմի համաձայնության կամ ստուգման: Չեն պահպանվել միջազգային հումանիտար օգնության հիմնական սկզբունքները:

Խոսքը անցած շաբաթ Լուգանսկ ժամանած Ռուսաստանից մարդասիրական օգնություն տանող ավտոշարասյան մասին է, որը ըստ ռուսական լրատվամիջոցների, ռուս-ուկրաինական սահմանը հատել է առանց միջադեպերի, ապա բեռնաթափվել և դարձյալ վերադարձել Ռուսաստան: Հետաքրքիր է, որ ապօրինությունների մասին լռում են ուկրաինական լրատվամիջոցները: