Շոտլանդիայի ժողովրդի ընտրությունը՝ «Ոչ անկախությանը» (լուսանկարներ)

Շոտլանդիայի ժողովրդի ընտրությունը՝ «Ոչ անկախությանը» (լուսանկարներ)

Հրաշքը տեղի չունեցավ՝ շոտլանդացիների մեծամասնությունը չպաշտպանեց Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու գաղափարը: Շոտլանդացի քաղաքական և մշակույթի գործիչների բոլոր կոչերը ի զորու չեղան ընտրատեղամասեր եկած քաղաքացիներին համոզելու՝ ասել «Այո»: Հանրաքվեի մասնակիցների 55 տոկոսից ավելին արտահայտվեց Շոտլանդիան Միացյալ Թագավորության կազմում թողնելու օգտին:



Հիմա արդեն Լոնդոնը կարող է հանգիստ շունչ քաշել: Առնվազն առաջիկա ժամանակահատվածում շոտլանդական սեպարատիզմի հարցը դուրս եկավ օրակարգից: Այդուհանդերձ, Էդինբուրգը Լոնդոնից դեռ սպասում է առավել լայն լիազորությունների հետ կապված խոստումների կատարմանը: