Իսկ Եվտուշենկովը դեռ տնային կալանքի տակ է

Իսկ Եվտուշենկովը դեռ տնային կալանքի տակ է

«Սիստեմա» ակցիոներական-ֆինանսական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը շարունակում է մնալ տնային կալանքի տակ՝ Lifenews-ին տեղեկացրել է ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:



«Վլադիմիր Եվտուշենկովի խափանման միջոցը ընտրել է դատարանը, իսկ դատարանը նոր վճիռ չի կայացրել»,- ասել է Մարկինը:



Ավելի վաղ ԶԼՄ-ները տարածել էին, որ «Սիստեմայի» ղեկավարին ազատ են արձակել՝ առանց մատնանշելու որևէ պաշտոնական աղբյուր: Այդ շտապողականությունն այսօր իսկական իրարանցում է ատաջացրել արժեթղթերի բորսայում, որտեղ «Սիստեմայի» և «Բաշնեֆտի» ակցիաները կտրուկ աճ են գրանցել, համապատասխանաբար՝ 20 և 4,4 տոկոսով: Քիչ անց սակայն, երբ լուր է տարածվել, որ Եվտուշենկովը շաունակում է մնալ կալանքի տակ, դրանք կրկին էժանացել են, ընդհուպ՝ կիսով չափ: Իսկ «Բաշնեֆտ» ընկերթյունն ընդհանուր առմամբ էժանացել է 2 տոկոսով: