Առաջարկում են Իրանին ևս ներգրավել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողություններին

Առաջարկում են Իրանին ևս ներգրավել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողություններին

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է Իրանին ևս ներառի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Նման հայտարարությամբ Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը ելույթ է ունեցել Նյու Յորքում, գրում է ИТАР-ТАСС-ը:



«Բոլոր բարդություններով հանդերձ, որոնք մենք դեռևս ունենք Իրանի հետ հարաբերություններում և ատոմային ոլորտում նրա ամբիցիաներով հանդերձ, ես հակված եմ այն կարծիքին, որ մենք պետք է ներգրավենք Իրաքին և Սիրիային հարևան բոլոր երկրներին»,- ասել է նա:



«Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի ներառել նաև Իրանին»,- ընդգծել է նախարարը: