Ադրբեջանը հրաժարվում է մասնակցել Հայաստանում Եվրանեսթի ԽՎ-ի նիստին

Ադրբեջանը հրաժարվում է մասնակցել Հայաստանում Եվրանեսթի ԽՎ-ի նիստին

Հոկտեմբերի 16-ին Բրյուսելում կանցկացվի Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը: Նիստին, ի թիվս այլնի, կքննարկվի հերթական նիստը Հայաստանում անցկացնելու հարցը, գրում է ԱՊԱ գործակալությունը:

Եվրանեսթի ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը բողոք է հայտնել այդ առիթով և նամակ հղել բյուրոյի համանախագահներին ու անդամներին:

Նամակում նշվում է, որ Ադրբեջանը հերթական անգամ բողոք է հայտնում Եվրանեսթի հավաքը Հայաստանում անցկացնելու կապակցությամբ: Որպես պատճառ բերվում է չկարգավորված ղարաբաղյան հակամարտությունը: